1․ Ընդհանուր դրույթները 1․1 Սույն կոնֆիդենցիալ քաղաքականությունը (հետագայում - «Քաղաքականություն») բնութագրում է,թե ինչպիսի տվյալներ ենք մենք հավաքում այցելուների և հաճախորդների մասին,ովքեր օգտվում են yunyan.am կայքէջից, ինչպես ենք մենք դրանք օգտագործում,պահպանում և պաշտպանում,ինչպես նաև ինչպիսի իրավունքներ ունեք դուք։ 1․2 Այցելելով կայքէջ և/կամ օգտվելով մեր ծառայություններից դուք հաստատում եք, որ ծանոթացել եք այս Քաղաքականության հետ։ Եթե դուք համաձայն չեք խնդրում ենք դադարեցնել կայքէջի օգտագործումը։ 2․ Տերմիններ և սահմանումներ 2․1․ «Անձնական տվյլաներ» - ցանկացած ինֆորմացիա, որը ուղղակի կամ անուղղակիորեն վերաբերվում է ֆիզիկական անձի (Օգտատիրոջ)։ 2․2․ «Անձնական տվյլաների մշակում» - տվյալների հետ ցանկացած գործողություն․ հավաքագրում, գրանցում, համակարգում, պահպանում, ճշտում, օգտագործում, փոխանցում, արգելափակում, ջնջում, վերացում։ 2․3․ «Կայքէջ» - yunyan.am հասցեի և նրա ենթադոմենների վեբ էջերի ամբողջություն։ 3․ Ւնչ տվյալնեք մենք հավաքագրում 3․1․ Տվյալնե, որոնք դուք ինքներդ եք ներկայացնում․ անուն/ազգանուն, հեռախոսահամար, էլ․ փոստ, առաքման հասցե, հաշվեհամարի ռեկվիզիտներ, հետադարձ կապից ինֆորմացիա, կարծիքներ, դիմում աջակցման ծառայություն։ 3․2․ Տվյալներ, որոնք հավաքվում են ավտոմատ․ * տեխնիկական ինֆորմացիա բրաուզերի և սարքերի մասին * IP-հասցե, մոտավոր տեղադրությունը * կուկի-ֆայլեր և պիկսելներ * կայքէջի օգտագործման վիճակագրություն (դիտումներ, քլիքներ, էջում անցկացված ժամանակահատված) * գովազդային/վերլուծական համակարգերի նույնականացում 3․3․ Տվյալներ երրորդ կողմից․ ինֆորմացիա վճարման մատակարարներից, առաքման ծառայություններից, վավերացման գործընկերներ (օրինակ՝ «Մուտք գործել Google-ով»)՝ պայմանագրի կատարման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ չափով։ 4․ Մշակման նպատակներ ու իրավական հիմքեր 4․1․ Առք ու վաճառքի/ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում և իրականացում; պատվերների մշակում; առաքման կազմակերպում; հետվերադարձ և փոփոխում։ 4․2․ Կապ ձեր հետ․ պատասխան դիմումներին, ծանուցում պատվերի կարգավիճակի մասին, հաղորդագրություններ ծառայության մասին։ 4․3․ Մարքեթինգ և անհատականացում (համաձայնության առկայության դեպքում). առաջարկություններ, խորհուրդներ, զեղչեր և անձնական առաջարկներ: 4․4․ Վերլուծություն և ծառայության բարելավում․ տրաֆիկի անալիզ, A/B-թեստեր, ինտերֆեյսի օպտիմալացում։ 4․5․ Օրենսդրական պահանջների հետևում․ հաշվապահական և հարկերի հաշվառում, բողոքների մշակում, խարդախությունների կանխարգելում և անվտանգության ապահովում: 4․6․ Մեր «օրենքով սահմանված հետաքրքրությունները» - բիզնեսին աջակցումը և զարգացումը, իրավունքների և շահերի պաշտպանություն՝ պայմանով, որ պահպանվի սուբյեկտների իրավունքների և հետաքրքրությունների հավասարակշռությունը: 5․ Կուկի-ֆայլեր և նմանատիպ տեխնոլոգիաներ 5․1․ Մենք օգտագործում ենք կուկիների հետևյալ տեսակները․ խիստ անհրաժեշտները (զամբյուղների աշխատանքի, օգտահաշիվ մուտք գործելու համար), ֆունկցիոնալ (ձեր կարգավորումներն հիշող), վերլուծական (վիճակագրության համար), գովազդային (համապատասխան գովազդի ցուցադրման համար)։ 5․2․ Կուկի-ֆայլերի պահպանման ժամկետները տատանվում են․ սեսսիոները ջնջվում են բրաուզերի փակման պահին, մշտականները - պահպանվում են ավելի երկար (սովորաբար 1 ամսից մինչև 24 ամիս)։ 5․3․ Դուք կարող եք կարգավորել բրաուզերում կուկիների ղեկավարումը։ Որոշ կուկիների անջատումը կարող է ազդել կայքէջի աշխատանքի վրա։ 5․4․ Կողմնակի վերլուծություն/գովազդ (օրինակ. Google Analytics), համապատասխան մատակարարները ևս կարող են ստանալ սահմանափակ տվյալներ իրենց քաղաքականությանը համաձայն։ 6․ Տվյալների փոխանցում 3-րդ կողմին 6․1․ Մենք փոխանցում ենք տվյալները միայն անհրաժեշտ ծավալով և իրավական հիմքի առկայության դեպքում: * վճարային համակարգերի մատակարարներին՝ վճարի ընդունման համար, * առաքման ծառայություններին՝ պատվերը առաքելու համար, * ՏՏ ծառայությունների մատակարարներին՝ հոսթինգ, վերլուծություն, զանգերի կենտրոն, * խորհուրդատուներ (իրավաբաններ, աուդիտորներ)՝ իրավունքների պաշտպանության անհրաժեշտության դեպքում, * պետական մարմիններին՝ օրենսդրական պահանջի առկայության դեպքում 6․2․ Բոլոր տվյալների մշակողները պարտավորվում են պահպանել գաղտնիություն և կիրառել անվտանգության պատշաճ միջոցներ: 6․3․ Միջսահմանային փոխանցման դեպքում մենք ապահովում ենք պատշաճ երաշխիքներ (պայմանագրային դրույթներ/ստանդարտ վերապահումներ) կամ անհրաժեշտության դեպքում ստանում ենք առանձին համաձայնություն: 7․ Պահպանման ժամկետներ 7․1․ Մենք պահպանում ենք տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մշակման նպատակի համար կամ նախատեսված է օրենքով։ Օրինակներ՝ * պատվերների և վճարման փաստաթղթեր ՝ մինչև կազմակերպության լուծարվելը, հաշվապահական հաշվառման համար, * օգտահաշվի տվյալներ՝ քանի դեռ օգտահաշիվը ակտիվ է, * մարքեթինգային տվյալներ՝ նախքան համաձայնության/առարկության հետ կանչելը * անվտանգության մատյաններ՝ մինչև կազմակերպության լուծարվելը, խարդախությունները կանխարգելման համար։ Ժամկետների ավարտից հետո տվյլաները ջնջվում են։ 8․ Տվյալների անվտանգություն 8․1․ Մենք ձեռնարկում ենք կազմակերպչական և տեխնիկական միջոցներ․ կոդավորում, մուտքի վերահսկում, պահուստային պատճենում, միջադեպերի մոնիթորինգ, անձնակազմի վերապատրաստում։ 8․2․ Անկախ ձեռնարկված միջոցառումներից, տվյալների փոխանցման կամ պահպանման ոչ մի եղանակ չի կարող երաշխավորել բացարձակ անվտանգություն: Միջադեպերի հայտնաբերման դեպքում մենք գործում ենք ըստ արձագանքման ընթացակարգերի։ 9․ Երեխաներ 9․1․ Կայքէջը նախատեսված չէ 18 տարեկանից փոքր անձանց համար։ Մենք գիտակցաբար չենք հավաքագրում անչափահասների տվյալները։ Եթե դուք գտնում եք, որ երեխան տրամադրել է մեզ տվյալներ, կապվեք մեզ հետ դրանք ջնջելու համար 10․ Ձեր իրավունքները 10․1․ Դուք ունեք իրավունքներ՝ * անձնական տվյալների հասանելիության և դրանց պատճենի ստացման իրավունք, * սխալ կամ հնացած տվյալների ուղղման իրավունք, * տվյալների հեռացման իրավունք («մոռացվելու իրավունք»)՝ պահպանման պարտավորությունների բացակայության դեպքում, * մշակման սահմանափակման իրավունք, * տվյալների փոխանցելիության իրավունք (որտեղ կիրառելի է), * մարքեթինգային փոստինգի և մեր օրինական շահերի հիման վրա մշակման դեմ առարկելու իրավունք, * տրված համաձայնությունը ցանկացած պահի հետ կանչելու իրավունք (եթե մշակումը հիմնված է համաձայնության վրա): 10․2․ Իրավունքների իրացման համար ուղարկեք հարցում yunyan.help@gmail.com-ին։ Մենք կպատասխանենք ողջամիտ ժամկետներում։ 11․ Քաղաքականության փոփոխություն 11․1․ Մենք կարող ենք նորացնել Քաղաքականությունը․ Ընթացիկ տարբերակը միշտ հասանելի է կայքէջում։ 12․ Կոնտակտներ 12․1․ Գաղտնիության հարցերով՝ Վարդան Հարությունյան ԳՏ, Էլ․ փոստ՝ yunyan.help@gmail.com, Հեռախոսահամար: +374 (33) 662-744։